Մրցույթի հրավեր

Եվրոպայի միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքներ շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության [...]

ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման մոդելի քննարկում

ՈւԱՀ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների քննարկման աշխատանքներին: Ոլորտին առնչվող հերթական քննարկումը ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գրասենյակի համաժողովների դահլիճում, որին ներկա էր նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը: Քննարկման էր դրված «ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման» մոդելի նախագիծը, որը [...]

Կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը շարունակվում է..

Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող տարածաշրջանային հանդիպումը այսօր շարունակեց իր աշխատանքները։ Հիշեցնենք, որ հոկեմբերի 17-ի հանդիպման ընթացքում քննարկվել էին Որակավորումների ազգային շրջանակի ներդրման մարտահրավերների և Եվրոպական որակավորումների շրջանակի հետ դրանց համադրելիության հարցերը, ինչպես նաև բարձրագույն կրթության կառավարմանը ուսանողների մասնակցության հնարավոր մեխանիզմները։ Համաժողովի [...]

Սպասված տարածաշրջանային հանդիպումը մեկնարկեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, Ուսուցման ազգային հիմնադրամը լիազորված էր կազմակերպել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը։ Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող վերոնշյալ կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը, որի պաշտոնական բացումը հայտարարեց և լիագումար նիստի հետագա աշխատանքները վարեց ՀՀ [...]

ՈւԱՀ-ին կրկին վստահել են

Հաշվի առնելով Ուսուցման Ազգային Հիմնադրամի հաջողված փորձը՝ ՈՒԱՀ-ին ԿԳՆ-ի կողմից կրկին վստահվել է հոկտեմբերի 17-ից 18-ը Երևանում կայանալիք  Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծման կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերման և անցկացման աշխատանքները, որի վերաբերյալ ՈՒԱՀ տնօրենի և ԵԽ լիազոր ներկայացուցչի միջև կնքվել է Գործառնական համաձայնագիր: Մամուլի հաղորդագրություն

Բանկային հաշվեհամար

AMD 163007026061
USD 163007026079
EUR 163007026087
RUR 163007026095

«Հայէկոնոմբանկ»

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ:

Հայերեն Русский - скоро English - comming soon

Ուսուցման ազգային հիմնադրամ

Կատարելագործում ես գիտելիքներդ՝ ուրեմն ժամանակի մեջ ես,
կատարելագործում ես կարողություններդ՝ ուրեմն աշխատանքի մեջ ես,
կատարելագործում ես ունակություններդ՝ ուրեմն մրցակցության մեջ ես.
Կատարելագործվի՛ր, որ ունենաս քո տեղը…

Ուսուցման ազգային հիմնադրամը (ՈՒԱՀ) ստեղծվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1550  որոշմամբ՝ ԵՄ-ՀՀ գործընկերության և աջակցության ծրագրերի շրջանակում: Հիմնադրամի հիմնարար առաքելությունը կրթության և տնտեսության շահառուների մասնագիտական կարողությունների հզորացմանն օժանդակելն է՝ ֆինանսական միջոցներ հայթայթելու և նպատակայնորեն բաշխելու միջոցով։

Մասնագիտական կրթության նպատակը մարդուն աշխատել սովորեցնելն է, իսկ ուսուցմանը՝ աշխատանքային կարողություններն աշխատաշուկային համապատասխանեցնելը։ ՈԱՀ գերակա խնդիրները՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագիտական հմտությունների զարգացումը, խթանումը և մրցունակության երաշխավորումն են։ (ՈՒԱՀ կանոնադրություն)

Արագ փոփոխվող աշխարհում երկարատև կրթությունը չի հասցնում արձագանքել աշխատաշուկայի պահանջարկին. մեր ունեցած գիտելիքներն ու հմտությունները երբեմն բավարար չեն աշխատաշուկայում կամ բիզնեսում ճիշտ կողմնորոշվելու, նախաձեռնություն ցուցաբերելու և իրական արդյունք ստանալու համար:

Այցելությունը Հիմնադրամի պաշտոնական կայք, հնարավորություն կտա տեղեկանալու աշխատաշուկայի պահանջներին վերաբերող մեր առաջարկած միջոցառումներին, գտնելու գործընկերներ, կիսվելու Ձեր մասնագիտական կարիքներով և գաղափարներով, աջակցություն ստանալու ՝ դրանք իրականություն դարձնելու համար։

Մենք պատասխանատու ենք հավաստի տեղեկատվություն համար և երաշխավորում ենք մեր մասնակցությամբ միջոցառումների հուսալիությունը։

Ուսուցման ազգային հիմնադրամ