Մրցույթի հրավեր

Եվրոպայի միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքներ շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության [...]

ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման մոդելի քննարկում

ՈւԱՀ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների քննարկման աշխատանքներին: Ոլորտին առնչվող հերթական քննարկումը ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գրասենյակի համաժողովների դահլիճում, որին ներկա էր նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը: Քննարկման էր դրված «ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման» մոդելի նախագիծը, որը [...]

Կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը շարունակվում է..

Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող տարածաշրջանային հանդիպումը այսօր շարունակեց իր աշխատանքները։ Հիշեցնենք, որ հոկեմբերի 17-ի հանդիպման ընթացքում քննարկվել էին Որակավորումների ազգային շրջանակի ներդրման մարտահրավերների և Եվրոպական որակավորումների շրջանակի հետ դրանց համադրելիության հարցերը, ինչպես նաև բարձրագույն կրթության կառավարմանը ուսանողների մասնակցության հնարավոր մեխանիզմները։ Համաժողովի [...]

Սպասված տարածաշրջանային հանդիպումը մեկնարկեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, Ուսուցման ազգային հիմնադրամը լիազորված էր կազմակերպել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը։ Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող վերոնշյալ կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը, որի պաշտոնական բացումը հայտարարեց և լիագումար նիստի հետագա աշխատանքները վարեց ՀՀ [...]

ՈւԱՀ-ին կրկին վստահել են

Հաշվի առնելով Ուսուցման Ազգային Հիմնադրամի հաջողված փորձը՝ ՈՒԱՀ-ին ԿԳՆ-ի կողմից կրկին վստահվել է հոկտեմբերի 17-ից 18-ը Երևանում կայանալիք  Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծման կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերման և անցկացման աշխատանքները, որի վերաբերյալ ՈՒԱՀ տնօրենի և ԵԽ լիազոր ներկայացուցչի միջև կնքվել է Գործառնական համաձայնագիր: Մամուլի հաղորդագրություն

Բանկային հաշվեհամար

AMD 163007026061
USD 163007026079
EUR 163007026087
RUR 163007026095

«Հայէկոնոմբանկ»

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ:

Հայերեն Русский - скоро English - comming soon

Նորություններ

Նախագահը հանդիպում է ունեցել Կրթության եվ գիտության նախարարության ղեկավար անձնակազմի հետ

08-29-2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, այնուհետև հանդիպում է ունեցել նախարարության ղեկավար անձնակազմի՝ փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարի, վարչությունների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանրապետության Նախագահը նրանց հետ քննարկել է ոլորտի խնդիրները, իրականացվող աշխատանքների, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքը, հետաքրքրվել կրթական ոլորտի քաղաքականության համատեքստում հետագա անելիքների և գալիք [...]

ՄԿՈՒ Էլեկտրոնային ուսուցումը մրցունակության նախապայման

08-28-2013

ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցություն GIZ ընկերության (GIZ)՝ “Մասնագիտական կրթություն և ղեկավարների վերապատրաստում Հարավային Կովկասում” նախագծի շրջանակներում, Աղվերանում մեկնարկել է ՄԿՈՒ դասավանդողների մասնագիտական վերապատրաստման եոօրյա դասընթացը: Դասընթացը մասնակիցներին հնարավորության կտա մասնագիտական կրթությունը կազմակերպել կրթական նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով, բարելավել մատուցվող կրթական ծառայությունների որակը, ամրապնդել սոցիալական համագործակցությունը և ապահովել աշխատաշուկայում մրցակցային [...]

Ավարտվեց հրուշակագործների ուսուցման ծրագիրը

08-20-2013

Մեր ընթերցողներին  արդեն տեղեկացրել ենք, որ Ուսուցման ազգային հիմնադրամը անցկացնում է <<Հրուշակագործ>> մասնագիտությամբ դասընթաց:  Օգոստոսի 13-ին <<Արարատ հոլ>> ռեստորանային համալիրում տեղի ունեցավ  ուսումնառության արդյունքների ամփոփում, որի ընթացքում մասնակիցները ցուցադրեցին իրենց աշխատանքային կարողությունները: Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվեց ավարտական վկայականներ:

ՄԿՈՒ շրջանավարտների 55 տոկոսն աշխատում է

07-02-2013

Նախնական և միջին մասնագիտական կրթության շրջանավարտների շուրջ 55 տոկոսը կարճ ժամանակում աշխատանք է գտնում. այդ մասին է հավաստում է Հայաստանում ՄԱԶԾ ՄԿՈՒ ծրագրի շրջանակում անցկացված «2010-2011թթ. ՆՄԿՈւ հաստատությունների շրջանավարտների աշխատաշուկայում ներգրավվածության մասին» հետազոտության արդյունքները: Փորձագիտական խմբի աշխատանքներն այսօր ներկայացվեցին հանրության և ոլորտի շահառունմերին։ Ըստ փորձագիտական խմբի, հարցումներին մասնակցել են 651 շրջանավարտ, 25 ուսումնարան, 60 քոլեջներ, [...]

«Ձեռներեցության հիմնական հմտություններ, քաղաքականությունը և պրակտիկան Արևելյան գործընկերության երկներում»

06-21-2013

Եվրոպայի միության հանձնաժողովի, Եվրոպական կրթական հիմնադրամի և Մոլդովայի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ Քիշնևում անցկացվեց միջազգային կոնֆերանս՝ արևելյան գործընկերության շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցում էին շուրջ հարյուր քաղաքական գործիչներ և գործարարներ Արևլյան գործընկերության վեց երկրներից: Հայաստանյան պատվիրակության կազմը բավականին ներկայացուցչական էր՝ իր բազմակող ընդգրկվածությամբ։ Մասնակցում էին ՀՀ ԷՆ և ՀՀ ԿԳՆ համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները, ՀՀ ԷՆ ՓՄՁ ԶԱԿ-ի և [...]

ՈւԱՀ դոնոր կազմակերպությունների հանդիպումը` նվիրված Հիմնադրամի ռազմավարությանն ու գործունեությանը

05-24-2013

Մայիսի 23-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակը կազմակերպել էր գործընկերային հանդիպում Ուսուցման ազգային հիմնադրամի և Հայաստանում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների հետ։ Միջոցառման նպատակը գործընկեր կազմակերպություններին ՈՒԱՀ գործունեության ու ռազմավարական ծրագրերի իրազեկումն էր։ Հանդիպմանը հրավիրված էին USAID, UNDP, Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ ՀՀ ԿԳՆ Լրացուցիչ և շարունական կրթության բաժնի պետ Աիդա Տիգրանյանը։ Միջոցառման համար [...]

Մեկնարկեց հրուշակագործների ուսուցման ծրագիրը

05-20-2013

  ՈՒԱՀ-ն, ուսուցման ծառայություն տրամադրելու իրավունքով, մայիսի 15-ին սկսել և մինչև օգոստոսի 15-ը շարունակելու է անցկացնել «Հրուշակագործ» մասնագիտությամբ դասընթաց: Ուսումնառությունն անցկացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով՝ յուրաքանչյուր պարապմունքի արդյունքների գնահատմամբ: Տեսական դասընթացներին մասնակցում է 9 ունկդիր, իսկ գործնական դասերն անցկացվելու են անհատական աշխատանքներով: Ծրագրի իրականացման տարածք է ընտրվել «Արարատ հոլ» ռեստորանային համալիրը և Ուսուցման ազգային հիմնադրամի [...]

“Լրացուցիչ և շարունակական կրթության” ոլորտում` ՈՒԱՀ-ն լիազորված կառույց

04-27-2013

ՈւԱՀ տնօրեն Մարինե Հակոբյանը 2013թ. ապրիլի 26-ին մասնակցեց Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) ու ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի կազմակերպած «Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների վավերացումը Հայաստանում» (ՈՖԻՈւՎ) թեմայով քննարկմանը: Միջոցառմանը մասնակցեցին ԵԿՀ-ի ներկայացուցիրներ և միջազգային փորձագետներ, ՀՀ Կրթության և գիտության նախարարության [...]

Ուսուցանում ենք «ապագայի» հրուշակագործներին

04-12-2013

  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության կարիքների համար 2013թ-ի ապրիլի 8-ի համաձայնագրով հայտարարել է մասնագիտական ուսուցման ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտության մասին: Այդ նպատակով հայտարարվել էր մրցույթ, որի արդյունքում ՈՒԱՀ-ն ձեռք է բերել «Հրուշակագործ» մասնագիտությամբ ուսուցման ծառայություն տրամադրելու իրավունք:

Ֆինանսական աուդիտ

03-20-2013

AFG Audit աուդիտորական ընկերության կողմից անցկացվել է Հիմնադրամի 2012թ-ի գործունեության ֆինանսական աուդիտ. Տրվել է դրական եզրակացություն: