Մրցույթի հրավեր

Եվրոպայի միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքներ շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության [...]

ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման մոդելի քննարկում

ՈւԱՀ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների քննարկման աշխատանքներին: Ոլորտին առնչվող հերթական քննարկումը ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գրասենյակի համաժողովների դահլիճում, որին ներկա էր նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը: Քննարկման էր դրված «ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման» մոդելի նախագիծը, որը [...]

Կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը շարունակվում է..

Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող տարածաշրջանային հանդիպումը այսօր շարունակեց իր աշխատանքները։ Հիշեցնենք, որ հոկեմբերի 17-ի հանդիպման ընթացքում քննարկվել էին Որակավորումների ազգային շրջանակի ներդրման մարտահրավերների և Եվրոպական որակավորումների շրջանակի հետ դրանց համադրելիության հարցերը, ինչպես նաև բարձրագույն կրթության կառավարմանը ուսանողների մասնակցության հնարավոր մեխանիզմները։ Համաժողովի [...]

Սպասված տարածաշրջանային հանդիպումը մեկնարկեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, Ուսուցման ազգային հիմնադրամը լիազորված էր կազմակերպել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը։ Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող վերոնշյալ կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը, որի պաշտոնական բացումը հայտարարեց և լիագումար նիստի հետագա աշխատանքները վարեց ՀՀ [...]

ՈւԱՀ-ին կրկին վստահել են

Հաշվի առնելով Ուսուցման Ազգային Հիմնադրամի հաջողված փորձը՝ ՈՒԱՀ-ին ԿԳՆ-ի կողմից կրկին վստահվել է հոկտեմբերի 17-ից 18-ը Երևանում կայանալիք  Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծման կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերման և անցկացման աշխատանքները, որի վերաբերյալ ՈՒԱՀ տնօրենի և ԵԽ լիազոր ներկայացուցչի միջև կնքվել է Գործառնական համաձայնագիր: Մամուլի հաղորդագրություն

Բանկային հաշվեհամար

AMD 163007026061
USD 163007026079
EUR 163007026087
RUR 163007026095

«Հայէկոնոմբանկ»

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ:

Հայերեն Русский - скоро English - comming soon

Նորություններ

Կատարելագործում ես ունակություններդ՝ ուրեմն մրցակցության մեջ ես

03-18-2013

Ուսուցման Ազգային Հիմնադրամը USAID-ի «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն (EDMC)» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է վերապատրաստողների վերապատրաստման (TօT) դասընթաց, որը մեկնարկելու է սույն թվականի ապրիլի 5-ից: Դասընթացը միտված է աջակցելու ՓՄՁ-ներին և կրթական հաստատություններին՝ վերապատրաստումների, նոր որակավորումների և գիտելիքների ձեռքբերման, ինչպես նաև գործնական ծրագրերի զարգացման միջոցով բարձրացնելու աշխատուժի մրցունակությունը։  (տես ավելին…)

Անհրաժեշտ մասնագիտություններ, հմուտ մասնագետներ՝ աշխատաշուկային

03-13-2013

ՈւԱՀ տնօրեն Մարինե Հակոբյանը հանդիպեց Հայաստանի մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ պրն. Համլետ Դանիելյանի հետ: Քննարկեցին աշխատաշուկայում պահանջվող մասնագետների (եռակցող, զոդող, խառատ և այլն), արտադրական ուղղությունների, տրամադրվելիք ծառայությունների և այլ հարցեր: Պայմանավորվեցին, որ Արհմիությունների կոմիտեի օգնությամբ կտրամադրվեն հմուտ վարպետներ՝ կազմակերպելու

Կատարելագործում ես գիտելիքներդ՝ ուրեմն ժամանակի մեջ ես .այն ինչ կսովորեցնենք մենք` չեք մոռանա երբեք

03-10-2013

Ուսուցման Ազգային Հիմնադրամը 2013 թվականի ապրիլի 4-27-ը հրավիրում է մասնակիցելու Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Դասընթացներում հիմնականում կիրառվելու են

Կարճաժամկետ ուսուցումներ իրականացնելու պայմանավորվածություն

03-07-2013

Ուսուցման Ազգային Հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ  «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության/ EDMC» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել նախնական պայմանավորվածություն՝ կարճաժամկետ ուսուցումներ իրականացնող վերապատրաստողների վերապատրաստման (TOT) համատեղ ծրագիր իրականացնելու վերաբերյալ։

Միջին մասնագիտական կրթության վերապատրաստման ոլորտների բարեփոխման ռազմավարությունը («Կանաչ աշխատատեղեր և կայուն ապագա» համաժողով)

12-07-2012

Ուսուցման Ազգային Հիմնադրամը Դեկտեմբերի 5-ին ամփոփեց Կիևում նոյեմբերի 29-30-ը Եվրոպական  Կրթական hիմնադրամի անցկացրած «Կանաչ աշխատատեղեր և կայուն ապագա» խորագիրը կրող համաժողովի արդյունքները: Համաժողովը նվիրված էր «Կանաչ» աշխատատեղեր եւ կայուն ապագայի» մասնագետների միջին մասնագիտական կրթության  վերապատրաստման ոլորտների բարեփոխման ռազմավարությանը: Համաժողովի  մասնակիցները տեղեկացվել էին «կանաչ» հմտությունների զարգացման  տարբերակների մասին և կայուն զարգացում ինտեգրել կրթության և վերապատրաստման ոլորտներում: [...]

«Կանաչ աշխատատեղեր և կայուն ապագա»

11-07-2012

Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը, Եվրոպական  Կրթական Հիմնադրամի հրավերով, նոյեմբերի 29-30-ը Կիևում մասնակցելու  է «Կանաչ աշխատատեղեր և կայուն ապագա» խորագիրը կրող համաժողովին:

Մեզ վստահել են

10-07-2012

ՈւԱՀ-ին ԿԳՆ կողմից վստահվել է հոկտեմբերի 18-20-ը Երևանում ԱՊՀ անդամ երկրների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 2-րդ վեհաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքները: Մամլո հաղորդագրություն Երկրորդ համագումար,տեղեկատվություն

«Ուսուցում հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի»

09-07-2012

ՈւԱՀ-ն սեպտեմբերի 6-ին կկազմակերպի 1-ին համաժողովը` «Ուսուցում հանուն երաշխիքային աշխատանքի և աշխատողի» թեմայով: Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, պատվիրակներ շահագրգիռ գերատեսչություններից, գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլն: Համաժողովի ընթացքում նախատեսվում են զեկույցներ և քննարկումներ տարբեր ոլորտների վերաբերյալ: Համաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն [...]

Ի՞նչ արդյուքներով ավարտվեց կիպրոսյան այցելությունը

07-07-2012

ՈւԱՀ-ն հուլիսի 3-ին ամփոփեց Կիպրոս այցելության արդյունքները. ՈւԱՀ-ն հնարավորություն ունեցավ ուսումնասիրելու Կիպրոսի Հանրապետության փորձը՝ լրացուցիչ և շարունակական մասնագիտական կրթության գործարկման մեխանիզմների, սոցիալական գործընկերության կողմերի լիազորությունների և համագործակցության, ինչպես նաև` ոլորտի պետական կարգավորման համակարգի վերաբերյալ։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են հետևյալ թեմաները. • Մարդկային ռեսուրսների զարգացման լիազոր մարմնի օրինական գործառույթների հաստատումն ու գործունեությունը • Սոցիալական գործընկերների դերը [...]

Ուսուցողական այց Կիպրոս

06-07-2012

ՈւԱՀ-ի տնօրեն Մարինե Հակոբյանը հունիսի 25-29-ը, ԵԿՀ (Եվրոպական Կրթական Հիմնադրամ) նախաձեռնությամբ, ՀՀ պատվիրակության հետ ուսուցողական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետության Նիկոսիա քաղաք։ Այցը Ուսուցման Ազգային Հիմնադրամի համար ETF-ի կազմակերպած աջակցության մի մասն է՝ այլ երկրների փորձը սովորելու և միջազգային համագործակցություն հաստատելու նպատակով: