Մրցույթի հրավեր

Եվրոպայի միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքներ շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության [...]

ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման մոդելի քննարկում

ՈւԱՀ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների քննարկման աշխատանքներին: Ոլորտին առնչվող հերթական քննարկումը ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գրասենյակի համաժողովների դահլիճում, որին ներկա էր նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը: Քննարկման էր դրված «ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման» մոդելի նախագիծը, որը [...]

Կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը շարունակվում է..

Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող տարածաշրջանային հանդիպումը այսօր շարունակեց իր աշխատանքները։ Հիշեցնենք, որ հոկեմբերի 17-ի հանդիպման ընթացքում քննարկվել էին Որակավորումների ազգային շրջանակի ներդրման մարտահրավերների և Եվրոպական որակավորումների շրջանակի հետ դրանց համադրելիության հարցերը, ինչպես նաև բարձրագույն կրթության կառավարմանը ուսանողների մասնակցության հնարավոր մեխանիզմները։ Համաժողովի [...]

Սպասված տարածաշրջանային հանդիպումը մեկնարկեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, Ուսուցման ազգային հիմնադրամը լիազորված էր կազմակերպել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը։ Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող վերոնշյալ կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը, որի պաշտոնական բացումը հայտարարեց և լիագումար նիստի հետագա աշխատանքները վարեց ՀՀ [...]

ՈւԱՀ-ին կրկին վստահել են

Հաշվի առնելով Ուսուցման Ազգային Հիմնադրամի հաջողված փորձը՝ ՈՒԱՀ-ին ԿԳՆ-ի կողմից կրկին վստահվել է հոկտեմբերի 17-ից 18-ը Երևանում կայանալիք  Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծման կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերման և անցկացման աշխատանքները, որի վերաբերյալ ՈՒԱՀ տնօրենի և ԵԽ լիազոր ներկայացուցչի միջև կնքվել է Գործառնական համաձայնագիր: Մամուլի հաղորդագրություն

Բանկային հաշվեհամար

AMD 163007026061
USD 163007026079
EUR 163007026087
RUR 163007026095

«Հայէկոնոմբանկ»

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ:

Հայերեն Русский - скоро English - comming soon

Հայտարարություններ

Մրցույթի հրավեր

05-16-2014

Եվրոպայի միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքներ շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության [...]

Ուսուցանում ենք «ապագայի» հրուշակագործներին

04-10-2013

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության կարիքների համար 2013թ-ի ապրիլի 8-ի համաձայնագրով հայտարարել է մասնագիտական ուսուցման ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտության մասին: Այդ նպատակով հայտարարվել էր մրցույթ, որի արդյունքում ՈՒԱՀ-ն ձեռք է բերել «Հրուշակագործ» մասնագիտությամբ ուսուցման ծառայություն տրամադրելու իրավունք:

Անվճար վերապատրաստման հրավեր՝ ոլորտային վերապատրաստողների համար

04-01-2013

Ուսուցման Ազգային Հիմնադրամը (հիմնադրված` ՀՀ կառավարության 27.10.12թ. N 1550-Ն որոշումով) USAID-ի «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն (EDMC)» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է վերապատրաստողների վերապատրաստման (TօT) դասընթաց: Դասընթացը միտված է աջակցելու ՓՄՁ-ներին և կրթական հաստատություններին՝ վերապատրաստումների, նոր որակավորումների և գիտելիքների ձեռքբերման, ինչպես նաև գործնական ծրագրերի զարգացման միջոցով բարձրացնելու աշխատուժի մրցունակությունը։ Ծրագիրն աշխատում է բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, [...]

Վերապատրաստում Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար

02-03-2013

Ուսուցման Ազգային Հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։ Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի [...]