Մրցույթի հրավեր

Եվրոպայի միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքներ շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության [...]

ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման մոդելի քննարկում

ՈւԱՀ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների քննարկման աշխատանքներին: Ոլորտին առնչվող հերթական քննարկումը ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գրասենյակի համաժողովների դահլիճում, որին ներկա էր նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը: Քննարկման էր դրված «ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման» մոդելի նախագիծը, որը [...]

Կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը շարունակվում է..

Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող տարածաշրջանային հանդիպումը այսօր շարունակեց իր աշխատանքները։ Հիշեցնենք, որ հոկեմբերի 17-ի հանդիպման ընթացքում քննարկվել էին Որակավորումների ազգային շրջանակի ներդրման մարտահրավերների և Եվրոպական որակավորումների շրջանակի հետ դրանց համադրելիության հարցերը, ինչպես նաև բարձրագույն կրթության կառավարմանը ուսանողների մասնակցության հնարավոր մեխանիզմները։ Համաժողովի [...]

Սպասված տարածաշրջանային հանդիպումը մեկնարկեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, Ուսուցման ազգային հիմնադրամը լիազորված էր կազմակերպել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը։ Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող վերոնշյալ կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը, որի պաշտոնական բացումը հայտարարեց և լիագումար նիստի հետագա աշխատանքները վարեց ՀՀ [...]

ՈւԱՀ-ին կրկին վստահել են

Հաշվի առնելով Ուսուցման Ազգային Հիմնադրամի հաջողված փորձը՝ ՈՒԱՀ-ին ԿԳՆ-ի կողմից կրկին վստահվել է հոկտեմբերի 17-ից 18-ը Երևանում կայանալիք  Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծման կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերման և անցկացման աշխատանքները, որի վերաբերյալ ՈՒԱՀ տնօրենի և ԵԽ լիազոր ներկայացուցչի միջև կնքվել է Գործառնական համաձայնագիր: Մամուլի հաղորդագրություն

Բանկային հաշվեհամար

AMD 163007026061
USD 163007026079
EUR 163007026087
RUR 163007026095

«Հայէկոնոմբանկ»

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ:

Հայերեն Русский - скоро English - comming soon

Վերապատրաստում Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար

02-03-2013

Ուսուցման Ազգային Հիմնադրամը հրավիրում է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մասնակցել Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննությանը նախորդող վերապատրաստմանը։
Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի):
ՈՒԱՀ–ի դասընթացներում հիմնականում կիրառվելու են գործնական կարողությունների զարգացման մեթոդները, որը հնարավորություն է կտա առավելագույնս տիրապետել օրենսդրական նորմերին և կառավարչական հմտություններին: Հաճախակի կիրառվող գործնական առաջադրանքները, դերային խաղերը և թեստային աշխատանքները մասնակիցներին կօգնեն ըստ էության տիրապետել իրավական նորմերին, կառավարչական և ուսումնամեթոդական աշխատանքի կարողությունները, ինչպես նաև դրանք կիրառել հետագա աշխատանքում:
Մենք պատասխանատու ենք Ձեզ համար, միշտ.
Դասընթացի սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե դեռևս վստահ չլինեք Ձեր գիտելիքների և կարողությունների մեջ, մեր փորձառու մասնագետները կշարունակեն իրենց խորհրդատվական աշխատանքները՝ անվճար։ Այն ինչ կսովորեք և կկարողանաք մեզ մոտ, չեք մոռանա երբեք:
Ուսումնական ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակցին տրվում է ՀՀ ԿԳՆ սահմանած նմուշի վկայական, որով Դուք իրավունք կունենանք մասնակցել հավաստագրման քննություններին:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը:
1) Դիմում* (ձև 1)` Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանի անունով,
2) 3×4 չափի երկու լուսանկար,
3) Բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն,
4) Աշխատանքային գրքույկի պատճենը կամ քաղվածքը,
5) Անձնագրի պատճեն,
6) Մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատությունների, հրապարակումների ցանկը)
7) Ուսուցման Ազգային հիմնադրամի բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի անդորրագիրը (հ/հ 1 6 3 0 0 7 0 2 6 0 6 1, «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ)։
Պահանջվող փաստաթղթերը խնդրում ենք ներկայացնել բնօրինակների հետ։ Պատճենների իսկությունը ստուգելուց հետո բնօրինակները կվերադարձվեն:
Վերապատրաստումները կկազմակերպվեն 2013 թվականի ապրիլի 4-ից ապրիլի 27-ը։ Դասընթացները կանցկացվեն ճկուն ռեժիմով։ Ձեր ցանկությամբ դասընթացները կարող են կազմակերպվել 90 կամ 110 ժամ բեռնվածությամբ:
Դասընթացի արժեքը կազմում է 85.000 դրամ, ներառյալ՝ սնունդը և ուսումնական նյութերի տրարմադրումը։
Փաստաթղթերը անհրաժեշտ է աշխատանքային օրերին ներկայացնել Ուսուցման ազգային հիմնադրամի գրասենյակ (ք.Երևան, Տիգրան Մեծ 67, ԿԱԻ վարչական շենք, 205 սենյակ)՝ մարտի 12-ից ապրիլի 2-ը, ժամը 10։00-ից 19։00-ն։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091 22 11 91(95,96) հեռախոսահամարներով։