Մրցույթի հրավեր

Եվրոպայի միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքներ շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության [...]

ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման մոդելի քննարկում

ՈւԱՀ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների քննարկման աշխատանքներին: Ոլորտին առնչվող հերթական քննարկումը ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գրասենյակի համաժողովների դահլիճում, որին ներկա էր նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը: Քննարկման էր դրված «ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման» մոդելի նախագիծը, որը [...]

Կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը շարունակվում է..

Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող տարածաշրջանային հանդիպումը այսօր շարունակեց իր աշխատանքները։ Հիշեցնենք, որ հոկեմբերի 17-ի հանդիպման ընթացքում քննարկվել էին Որակավորումների ազգային շրջանակի ներդրման մարտահրավերների և Եվրոպական որակավորումների շրջանակի հետ դրանց համադրելիության հարցերը, ինչպես նաև բարձրագույն կրթության կառավարմանը ուսանողների մասնակցության հնարավոր մեխանիզմները։ Համաժողովի [...]

Սպասված տարածաշրջանային հանդիպումը մեկնարկեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, Ուսուցման ազգային հիմնադրամը լիազորված էր կազմակերպել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը։ Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող վերոնշյալ կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը, որի պաշտոնական բացումը հայտարարեց և լիագումար նիստի հետագա աշխատանքները վարեց ՀՀ [...]

ՈւԱՀ-ին կրկին վստահել են

Հաշվի առնելով Ուսուցման Ազգային Հիմնադրամի հաջողված փորձը՝ ՈՒԱՀ-ին ԿԳՆ-ի կողմից կրկին վստահվել է հոկտեմբերի 17-ից 18-ը Երևանում կայանալիք  Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծման կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերման և անցկացման աշխատանքները, որի վերաբերյալ ՈՒԱՀ տնօրենի և ԵԽ լիազոր ներկայացուցչի միջև կնքվել է Գործառնական համաձայնագիր: Մամուլի հաղորդագրություն

Բանկային հաշվեհամար

AMD 163007026061
USD 163007026079
EUR 163007026087
RUR 163007026095

«Հայէկոնոմբանկ»

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ:

Հայերեն Русский - скоро English - comming soon

Անվճար վերապատրաստման հրավեր՝ ոլորտային վերապատրաստողների համար

04-01-2013

Ուսուցման Ազգային Հիմնադրամը (հիմնադրված` ՀՀ կառավարության 27.10.12թ. N 1550-Ն որոշումով) USAID-ի «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն (EDMC)» ծրագրի հետ համատեղ կազմակերպում է վերապատրաստողների վերապատրաստման (TօT) դասընթաց:
Դասընթացը միտված է աջակցելու ՓՄՁ-ներին և կրթական հաստատություններին՝ վերապատրաստումների, նոր որակավորումների և գիտելիքների ձեռքբերման, ինչպես նաև գործնական ծրագրերի զարգացման միջոցով բարձրացնելու աշխատուժի մրցունակությունը։ Ծրագիրն աշխատում է բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, պտուղ-բանջարեղենի մշակման և զբոսաշրջության ոլորտներում:
Դասընթացի խնդիրն է՝ նշված ոլորտներում կատարելագործել կադրերի մասնագիտական կարողությունները և զարգացնել ուսուցումներ իրականացնելու հմտությունները։
Դասընթացն ԱՆՎՃԱՐ Է. այն մեկնարկելու է սույն թվականի ապրիլի 5-ից և ընդգրկելու է 56 ժամ։ Դասընթացի ավարտին տրվելու է համապատասխան վկայական։
Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել նշված ոլորտներում պատասխանատու աշխատողներ (նախընտրելի են մարդկային ռեսուրսներով զբաղվողները) կամ ոլորտային մասնագիտություններ դասավանդող անձինք։
Գրանցվելու համար կարող եք Ձեր տվյալներն (CV) ուղղարկել info@armntf.am հասցեին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 091-22-11-95/96 հեռախոսահամարներին: