Մրցույթի հրավեր

Եվրոպայի միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքներ շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության [...]

ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման մոդելի քննարկում

ՈւԱՀ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների քննարկման աշխատանքներին: Ոլորտին առնչվող հերթական քննարկումը ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գրասենյակի համաժողովների դահլիճում, որին ներկա էր նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը: Քննարկման էր դրված «ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման» մոդելի նախագիծը, որը [...]

Կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը շարունակվում է..

Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող տարածաշրջանային հանդիպումը այսօր շարունակեց իր աշխատանքները։ Հիշեցնենք, որ հոկեմբերի 17-ի հանդիպման ընթացքում քննարկվել էին Որակավորումների ազգային շրջանակի ներդրման մարտահրավերների և Եվրոպական որակավորումների շրջանակի հետ դրանց համադրելիության հարցերը, ինչպես նաև բարձրագույն կրթության կառավարմանը ուսանողների մասնակցության հնարավոր մեխանիզմները։ Համաժողովի [...]

Սպասված տարածաշրջանային հանդիպումը մեկնարկեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, Ուսուցման ազգային հիմնադրամը լիազորված էր կազմակերպել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը։ Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող վերոնշյալ կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը, որի պաշտոնական բացումը հայտարարեց և լիագումար նիստի հետագա աշխատանքները վարեց ՀՀ [...]

ՈւԱՀ-ին կրկին վստահել են

Հաշվի առնելով Ուսուցման Ազգային Հիմնադրամի հաջողված փորձը՝ ՈՒԱՀ-ին ԿԳՆ-ի կողմից կրկին վստահվել է հոկտեմբերի 17-ից 18-ը Երևանում կայանալիք  Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծման կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերման և անցկացման աշխատանքները, որի վերաբերյալ ՈՒԱՀ տնօրենի և ԵԽ լիազոր ներկայացուցչի միջև կնքվել է Գործառնական համաձայնագիր: Մամուլի հաղորդագրություն

Բանկային հաշվեհամար

AMD 163007026061
USD 163007026079
EUR 163007026087
RUR 163007026095

«Հայէկոնոմբանկ»

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ:

Հայերեն Русский - скоро English - comming soon

ՈՒԱՀ-ի Գործնեությունը

04-10-2013

Ուսուցման ազգային հիմնադրամը ձեր կողքին է` հզորացնելու կրթության և տնտեսության շահառուների կարողությունները՝ ֆինանսական միջոցներ հայթայթելու և նպատակայնորեն բաշխելու միջոցով։ Հիմնադրամի գերակա խնդիրը աշխատաշուկայի կարիքներին համապատասխանող մասնագիտական հմտությունների զարգացմանն օժանդակելն է։
1. ՈՒԱՀ-ն ԵՄ հայաստանյան ներկայացուցչության հետ իրականացնում է
«Կարողությունների հզորացման ծրագիր». այդ նպատակով Հիմնադրամի հետ հրավիրված փորձագետներ են աշխատում:

2. Հիմնադրամի ուժերով մշակվել են`

ա) «Զինծառայողների կրթական կարիքների գնահատման հետազոտության անցկացում և զորացրման ենթակա զինծառայողների համար զորամասերում, ՄԿՈՒ ՈՒՀ-ներում կամ արտադրական ուսուցման համակարգերում կարճաժամկետ կրթական ծրագրերի իրականացում, մոնիտորինգ, գնահատում»,
բ) «Հայաստանի Հանրապետության ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների համար մասնագիտական կողմնորոշման աշխատանքների աջակցություն» կարճաժամկետ կրթական ծրագրերը:

3. ՈւԱՀ-ն իրականացնում է նաև`

մոնիտորինգ, գնահատում, վկայագրում և ծրագրեր որ բխում են ՀՀ կառավարության կողմից ընդունված սոցիալական նոր քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ միջոցառումներից և աղքատության հաղթահարման ռազմավարությունից:
Դրանք ուղղված են սոցիալական խոցելի խմբերի երիտասարդներին:
Նպատակը` նրանց համար աշխատաշուկային համապատասխան մասնագիտական կոնկրետ հմտությունների կարճաժամկետ ուսուցման միջոցով զբաղվածության երաշխիքների ստեղծումն է, որը կհանգեցնի գործազրկության կրճատմանը:
4. Դատապարտյալների մշակութային, կրթական ու հոգևոր զարգացման բարելավման աշխատանքների կազմակերպման ծրագիրը (հիմք` ՀՀ նախագահի հանձնարարականը և ՀՀ Արդարադատության համակարգի բարեփոխումները),
5. Կազմակերպությունների կադրային պատասխանատուների կամ աշխատակազմի ղեկավարների վերապատրաստման ծրագիր՝ կառավարչական հմտությունների կատարելագործման, այդ թվում՝ աշխատատեղի պլանավորման, թափուր տեղերի համալրման, աշխատուժի կարիքների գնահատման, հրահանգավորման և վերահսկողության տեխնոլոգիաների ուսուցման գծով (hիմք` ՈՒԱՀ կոնֆերանսում առաջնային աշխատանքային կարիք ապահովելու միտումով հնչած առաջարկությունները),
6. Արդյունաբերական համալիրների և կազմակերպությունների մեքենասարքավորումները սպասարկող/շահագործող անձնակազմի (հաստոցագործ, խառատ, փականագործ) վերապատրաստում, նորագույն սարքավորումների վրա աշխատանքային հմտությունների կատարելագործման ծրագիր, (hիմք` գործատուների և արդյունաբերողների կարիքները, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ աշխ. և սոց.ապահով. նախարարությունների վերլուծության արդյունքները, մարզային զարգացման ռազմավարական ծրագրերը),
7. Էկոլոգիապես անվտանգ տեխնոլոգիաների և անթափոն տնտեսության ոլորտների զարգացման և «Կանաչ աշխատատեղերի» խթանման ծրագիրը (հիմք` Եվրամիության հռչակած գործողությունների գերակա ուղղությունները և ԵՄ հարևանության երկրներին ներկայացվող գործընթացների ուղղությունը)։
8. Քաղաքացիական ծառայության համակարգի աշխատողների կարիքների գնահատման և ըստ դրա ու զբաղմունքների նկարագրերի` նրանց կարողությունների հզորացմանն աջակցության ծրագիր՝ ՀՀ ԿԳՆ օրինակով (հիմք` ՀՀ ԿԳն առաջարկը),
9. ՈՒԱՀ-ն մասնակցել է իրավական մի շարք ակտերի մշակման և վերանայման աշխատանքներին. մասնավորապես՝
• Լրացուցիչ և շարունակական կրթության կազմակերպման իրավական փաթեթի մշակման աշխատանքներ (UNDP, ԿԳՆ),
• Կրթական օրենսդրության լրամշակման աշխատանքներին (Կրթության մասին, Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին օրենքների և հարակից օրենսդրության ուսումնասիրություն, մշակում),
• Մասնագիտական կողմնորոշման հայեցակարգի քննարկման աշխատանքների՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ: