Մրցույթի հրավեր

Եվրոպայի միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքներ շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության [...]

ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման մոդելի քննարկում

ՈւԱՀ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների քննարկման աշխատանքներին: Ոլորտին առնչվող հերթական քննարկումը ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գրասենյակի համաժողովների դահլիճում, որին ներկա էր նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը: Քննարկման էր դրված «ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման» մոդելի նախագիծը, որը [...]

Կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը շարունակվում է..

Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող տարածաշրջանային հանդիպումը այսօր շարունակեց իր աշխատանքները։ Հիշեցնենք, որ հոկեմբերի 17-ի հանդիպման ընթացքում քննարկվել էին Որակավորումների ազգային շրջանակի ներդրման մարտահրավերների և Եվրոպական որակավորումների շրջանակի հետ դրանց համադրելիության հարցերը, ինչպես նաև բարձրագույն կրթության կառավարմանը ուսանողների մասնակցության հնարավոր մեխանիզմները։ Համաժողովի [...]

Սպասված տարածաշրջանային հանդիպումը մեկնարկեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, Ուսուցման ազգային հիմնադրամը լիազորված էր կազմակերպել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը։ Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող վերոնշյալ կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը, որի պաշտոնական բացումը հայտարարեց և լիագումար նիստի հետագա աշխատանքները վարեց ՀՀ [...]

ՈւԱՀ-ին կրկին վստահել են

Հաշվի առնելով Ուսուցման Ազգային Հիմնադրամի հաջողված փորձը՝ ՈՒԱՀ-ին ԿԳՆ-ի կողմից կրկին վստահվել է հոկտեմբերի 17-ից 18-ը Երևանում կայանալիք  Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծման կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերման և անցկացման աշխատանքները, որի վերաբերյալ ՈՒԱՀ տնօրենի և ԵԽ լիազոր ներկայացուցչի միջև կնքվել է Գործառնական համաձայնագիր: Մամուլի հաղորդագրություն

Բանկային հաշվեհամար

AMD 163007026061
USD 163007026079
EUR 163007026087
RUR 163007026095

«Հայէկոնոմբանկ»

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ:

Հայերեն Русский - скоро English - comming soon

ՄԿՈՒ Էլեկտրոնային ուսուցումը մրցունակության նախապայման

08-28-2013

DSCN5370

ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ Գերմանական միջազգային համագործակցություն GIZ ընկերության (GIZ)՝ “Մասնագիտական կրթություն և ղեկավարների վերապատրաստում Հարավային Կովկասում” նախագծի շրջանակներում, Աղվերանում մեկնարկել է ՄԿՈՒ դասավանդողների մասնագիտական վերապատրաստման եոօրյա դասընթացը:
Դասընթացը մասնակիցներին հնարավորության կտա մասնագիտական կրթությունը կազմակերպել կրթական նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով, բարելավել մատուցվող կրթական ծառայությունների որակը, ամրապնդել սոցիալական համագործակցությունը և ապահովել աշխատաշուկայում մրցակցային առավելությունները՝ ապահովելով ՄԿՈՒ հաստատությունների հեղինակության և վարկանիշի բարձրացումը:
Միջոցառմանը իր մասնակցությունն է ունեցել նաև ՈՒսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը, որը կարևորել է էլեկտրոնային ուսուցման եղանակի կիրառման պատրաստակամությունը ուսումնական հաստատությունների կողմից՝ այն համարելով վերջիններիս կողմից կրթության արդյունավետության և որակի ապահովման երաշխիքներից մեկը: <<Արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքների պայմաններում ուսումնական հաստատությունները պետք է կարողանան ոչ միայն օգտվել տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական հնարավորություններից, այլ էլեկտրոնային բազաներում տեղադրեն ուսումնառութան այնպիսի նյութեր, որոնք առավելագույնս հետաքրքիր, ժամանակակից և մատչելի կդարձնեն ուսուցումը: Լավ կլիներ հաշվի առնել, որ մոդուլային ուսուցման ծրագրերից յուրաքանչյուրը կազմվածէ որոշակի կարողություն ձևավորելու սկզբունքով: Դա հնարավորություն է տալիս ամբողջական ծրագրից առանձնացնել կոնկրետ աշխատանքային կարողություններ ապահովող մոդուլները և դրանց հիմքի վրա կազմակերպել կարճաժամկետ մասնագիտական ուսուցման դասընթաց: Էլեկտրոնային ուսուցման եղանակի միջոցով ՄԿՈՒ ուսումնական հաստատությունները կարող են ակտիվորեն համագործակցել արդյունաբերական համալիրների և գործատուների հետ , նրանց կարիքներից ելնելով՝ կազմակերպել հարմարեցված դասընթացներ: Առաջարկում եմ մեծ ուշադրություն դարձնել այն ուսումնառության նյութերին, որոնք հետագայում տեղադրելու եք էլեկտրոնային ուսումնական բազաներում, քանի որ առաջարկվող տեքստային և դիտակտիկ նյութերի ընտրությունը կարող է մեծացնել ուսումնական հաստատությունների մրցունակությունը՝ իրենց ուսուցման ծրագրերը շահառուներին հետաքրքիր դարձնելու համար: Այս մասով հիմնադրամը արդեն համագործակցում է GIZ-ի հետ և պատրաստ է համագործակցել ուսումնական հաստատությունների հետ: Հարկ եմ համարում նշել , որ շուտով Հայաստանում գործարկվելու է լրացուցիչ և շարունակական կրթության ռեսուրսների և արդյունքների ազգային տեղեկատվական շտեմարանը, որտեղ կարող են տեղ գտնել նաև Ձեր լավագույն առաջարկները և հնարավորություն ստեղծել ուսումնական հյաստատություններին  հետագա բաց պատվերների համար >>:

<<Էլեկտրոնային ուսուցում և մասնագիտական կրթություն>>