Մրցույթի հրավեր

Եվրոպայի միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքներ շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության [...]

ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման մոդելի քննարկում

ՈւԱՀ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների քննարկման աշխատանքներին: Ոլորտին առնչվող հերթական քննարկումը ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գրասենյակի համաժողովների դահլիճում, որին ներկա էր նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը: Քննարկման էր դրված «ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման» մոդելի նախագիծը, որը [...]

Կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը շարունակվում է..

Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող տարածաշրջանային հանդիպումը այսօր շարունակեց իր աշխատանքները։ Հիշեցնենք, որ հոկեմբերի 17-ի հանդիպման ընթացքում քննարկվել էին Որակավորումների ազգային շրջանակի ներդրման մարտահրավերների և Եվրոպական որակավորումների շրջանակի հետ դրանց համադրելիության հարցերը, ինչպես նաև բարձրագույն կրթության կառավարմանը ուսանողների մասնակցության հնարավոր մեխանիզմները։ Համաժողովի [...]

Սպասված տարածաշրջանային հանդիպումը մեկնարկեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, Ուսուցման ազգային հիմնադրամը լիազորված էր կազմակերպել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը։ Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող վերոնշյալ կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը, որի պաշտոնական բացումը հայտարարեց և լիագումար նիստի հետագա աշխատանքները վարեց ՀՀ [...]

ՈւԱՀ-ին կրկին վստահել են

Հաշվի առնելով Ուսուցման Ազգային Հիմնադրամի հաջողված փորձը՝ ՈՒԱՀ-ին ԿԳՆ-ի կողմից կրկին վստահվել է հոկտեմբերի 17-ից 18-ը Երևանում կայանալիք  Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծման կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերման և անցկացման աշխատանքները, որի վերաբերյալ ՈՒԱՀ տնօրենի և ԵԽ լիազոր ներկայացուցչի միջև կնքվել է Գործառնական համաձայնագիր: Մամուլի հաղորդագրություն

Բանկային հաշվեհամար

AMD 163007026061
USD 163007026079
EUR 163007026087
RUR 163007026095

«Հայէկոնոմբանկ»

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ:

Հայերեն Русский - скоро English - comming soon

Սպասված տարածաշրջանային հանդիպումը մեկնարկեց

10-17-2013

papka-03

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, Ուսուցման ազգային հիմնադրամը լիազորված էր կազմակերպել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը։
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող վերոնշյալ կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը, որի պաշտոնական բացումը հայտարարեց և լիագումար նիստի հետագա աշխատանքները վարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Տարածաշրջանային հանդիպման պաշտոնական բացումը ողջունեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան, ԵԽ կրթության դեպարտամենտի ղեկավար Շուր Բերգենը, Եվրոպական ուսանողական միության գործադիր կոմիտեի նախագահ Ռոկ Պրիմոզիչը։ Միջոցառմանը մասնակից յոթ երկրների պատվիրակությունները բաղկացած էին միջին հաշվով 4 պատվիրակից, որից մեկը՝ ուսանող։
Հանդիպման օրակարգային առանցքը Որակավորումների ազգային շրջանակի իրագործման մարտահրավերներն ու խնդիրներն էին։ Իր ողջույնի խոսքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ առաջադրված հարցը արդիական է և գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ «ժամանակակից աշխարհում տեղի են ունենում լրջագույն փոփոխություններ, և ցանկացած կառավարություն աշխատում է ճիշտ կողմնորոշվել իր ռազմավարությունն ընտրելիս։ Ժամանակակից աշխարհի մարտահրավերներին լավագույն պատասխանը կրթության ոլորտի բարեփոխումներն են։ Մեզ հարկավոր է մի սերունդ, որը պետք է ունենա արագ փոփոխվող աշխարհում ապրելու ունակություն»,- ասել է վարչապետը:
Համաժողովի առաջին նիստի քննարկման թեման էր «Որակակավորման Ազգային շրջանակի իրագործման մարտահրավերները», որի ընթացքում զեկույցներով հանդես եկան Եվրոպայի խորհրդի կրթության դեպարտամնետի ղեկավար Շուր Բերգենը և Եվրոպայի խորհրդի փորձագետ Կարտինա Բլոմքվիստը:
Օրվա երրորդ կեսը շարունակվեց զուգահեռ երեք նիստերով։ Առաջինը՝ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումն էր, որի շրջանակում յուրաքանչյուր պատվիրակություն համառոտ անդրադարձ կատարեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի իրագործման իրենց համար կարևորագույն մարտահրավերներին։ Քննարկվեցին եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կառուցվածքային բարեփոխումների, ՈԱՇ-ների ընդհանրությունների, որակավորումների ճանաչման և որակի ապահովման, ինչպես նաև բարձրագույն կրթության կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ հարցերը և ժողովրդավարական հասարակության վրա դրանց ազդեցության հնարավորությունները: Երկրորդ զուգահեռ նիստում հիմնականում ընդգրկված էին ուսանողական հանրույթի ներկայացուցիչները, որոնք քննարկում էին բարձրագույն կրթության կառավարման գործում ուսանողների մասնակցության եղանակները ու մեխանիզմները։ Ուսանողների մտահոգության թեման առնչվում էր կրթության որակի վրա ուսանողների ազդեցության, ջանքերի ներդման և աջակցության հնարավորություններին։ Երրրորդ զուգահեռ նիստում մտքերի փոխանակություն էր ծավալվել կրթության կառավարման մարմինների և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների միջև՝ ՈԱՇ-ի և բարձրագույն կրթության որակավորման բակալավրի ու մագիստրոսի աստիճանների նկատմամբ աշխատաշուկայում առկա պահանջարկի համապատասխանության վերաբերյալ։ Քննարկվեց մասնակից երկրների կողմից Որակավորումների ազգային շրջանակի արդյունավետ իրագործաման փորձը և հնարավորությունները:
Երևանում տեղի ունեցող կրթության նախարարների տարածաշրջանային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել համաժողովի մասնակից պավիրակությունների ղեկավարների հետ: Առաջին հանդիպումն Արմեն Աշոտյանն անցկացրել է ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնցից առաջինն առնչվել է Հայաստանում ռուսական գիմնազիա հիմնելու խնդրին: Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի` հայերով խիտ բնակեցված մի շարք շրջանների պետական դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու հնարավորությանը:
Նախարարը հանդիպում է ունեցել նաև Ռումինիայի բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման նախարար Մինեհա Կոսմին Կոշտոյուի հետ, որտեղ կողմերը ադրադարձել են հայ-ռումինական կրթական համակագործակցությանը՝ կարևորելով միջբուհական հարաբերություններրի զարգացումը: Նախարար Ա. Աշոտյանն առաջարկել է ռումինական կողմի հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնել՝ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու նպատակով:
ԿԳՆ-ը նախարարի հանդիպումների ցանկը ավարտվել է բուհերի եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ փոխնախագահ Անդրեաս Օրֆանիդեսի հետ հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողական կառույցների ներգրավվածության խնդիրը Բուհերի եվրոպական ասոցիացիային ու այդ շրջանակում իրականացվող ծրագրերին:
Կրթության նախարարաների տարածաշրջանային հանդիպման շրջանակում նախատեսված քննարկումները կշարունակվեն նաև վաղը՝ հոկտեմբերի 18-ին։

Որակավորումների շրջանակը Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի կառուցվածքային բարեփոխումների համտեքստում, Շուր Բերգեն

Որակավորումների ազգային շրջանակ և որակավորումների ճանաչում,Կարտիա Բլոմքվիստ