Մրցույթի հրավեր

Եվրոպայի միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքներ շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության [...]

ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման մոդելի քննարկում

ՈւԱՀ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների քննարկման աշխատանքներին: Ոլորտին առնչվող հերթական քննարկումը ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գրասենյակի համաժողովների դահլիճում, որին ներկա էր նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը: Քննարկման էր դրված «ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման» մոդելի նախագիծը, որը [...]

Կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը շարունակվում է..

Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող տարածաշրջանային հանդիպումը այսօր շարունակեց իր աշխատանքները։ Հիշեցնենք, որ հոկեմբերի 17-ի հանդիպման ընթացքում քննարկվել էին Որակավորումների ազգային շրջանակի ներդրման մարտահրավերների և Եվրոպական որակավորումների շրջանակի հետ դրանց համադրելիության հարցերը, ինչպես նաև բարձրագույն կրթության կառավարմանը ուսանողների մասնակցության հնարավոր մեխանիզմները։ Համաժողովի [...]

Սպասված տարածաշրջանային հանդիպումը մեկնարկեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, Ուսուցման ազգային հիմնադրամը լիազորված էր կազմակերպել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը։ Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող վերոնշյալ կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը, որի պաշտոնական բացումը հայտարարեց և լիագումար նիստի հետագա աշխատանքները վարեց ՀՀ [...]

ՈւԱՀ-ին կրկին վստահել են

Հաշվի առնելով Ուսուցման Ազգային Հիմնադրամի հաջողված փորձը՝ ՈՒԱՀ-ին ԿԳՆ-ի կողմից կրկին վստահվել է հոկտեմբերի 17-ից 18-ը Երևանում կայանալիք  Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծման կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերման և անցկացման աշխատանքները, որի վերաբերյալ ՈՒԱՀ տնօրենի և ԵԽ լիազոր ներկայացուցչի միջև կնքվել է Գործառնական համաձայնագիր: Մամուլի հաղորդագրություն

Բանկային հաշվեհամար

AMD 163007026061
USD 163007026079
EUR 163007026087
RUR 163007026095

«Հայէկոնոմբանկ»

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ:

Հայերեն Русский - скоро English - comming soon

ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման մոդելի քննարկում

11-01-2013

988343_536855936408231_1046849509_n

ՈւԱՀ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների քննարկման աշխատանքներին: Ոլորտին առնչվող հերթական քննարկումը ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գրասենյակի համաժողովների դահլիճում, որին ներկա էր նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը: Քննարկման էր դրված «ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման» մոդելի նախագիծը, որը համարվում է ՆՄԿՈւ համակարգի ազգային քաղաքականության արդիականացման մասնագիտական կրթության և ուսուցման անբաժանելի մաս: Մոդելի հիմնական նպատակն է ՆՄԿՈՒ ուսուցիչների ընդհանուր գիտելիքների և կարողությունների զարգացումը, ՆՄԿՈՒ ոլորտի մրցունակության բարձրացումը, ինչպես նաև մասնագիտական կրթության և ուսուցման մատչելիությունը: Հիմնական տարրն է առաջարկել մի համապարփակ և համաձայնեցված միջոցառումների շրջանակ, որի միջոցով կարող է ստեղծվել ՆՄԿՈՒ ուսուցիչների որակավորման չափանիշների և որակի համապատասխանության կարգը: Մոդելը նախատեսում է նախնական և միջին մասնագիտական կրթության տնօրենների պարտադիր ուսուցման և հավաստագրման համակարգ, որը արդեն հանրակրթական ոլորտում ներդրվել և ապացուցվել, որպես արդյունավետ համակարգ:
Կլոր սեղան քննարկան ընթացքում հրավիրված փորձագետներին ներկայացվեց մշակված մոդելի նախագիծը, որի շուրջ հնչեցին մի շարք մեկանաբանություններ և մտահոգություններ՝ վավերացման և հավաստագրման, ռիսկերի գնահատման, ՆՄԿՈՒ ուսուցիչների ուսուցման և ծառայությունների այլընտրանքային աղբյուրների ֆինանսավորման խնդիրների վերաբերյալ: Մոդելի վերջնական տարբերակը համապատասխան շահառուներին կներկայացվի տարվա վերջում: