Մրցույթի հրավեր

Եվրոպայի միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքներ շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության [...]

ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման մոդելի քննարկում

ՈւԱՀ-ը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրների քննարկման աշխատանքներին: Ոլորտին առնչվող հերթական քննարկումը ՄԱԶԾ նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հոկտեմբերի 30-ին ՄԱԿ-ի գրասենյակի համաժողովների դահլիճում, որին ներկա էր նաև Ուսուցման Ազգային Հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանը: Քննարկման էր դրված «ՆՄԿՈՒ ոլորտի դասավանդողների շարունակական վերապատրաստման» մոդելի նախագիծը, որը [...]

Կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը շարունակվում է..

Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող տարածաշրջանային հանդիպումը այսօր շարունակեց իր աշխատանքները։ Հիշեցնենք, որ հոկեմբերի 17-ի հանդիպման ընթացքում քննարկվել էին Որակավորումների ազգային շրջանակի ներդրման մարտահրավերների և Եվրոպական որակավորումների շրջանակի հետ դրանց համադրելիության հարցերը, ինչպես նաև բարձրագույն կրթության կառավարմանը ուսանողների մասնակցության հնարավոր մեխանիզմները։ Համաժողովի [...]

Սպասված տարածաշրջանային հանդիպումը մեկնարկեց

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին, Ուսուցման ազգային հիմնադրամը լիազորված էր կազմակերպել Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը։ Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում մեկնարկեց «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծում» խորագիրը կրող վերոնշյալ կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպումը, որի պաշտոնական բացումը հայտարարեց և լիագումար նիստի հետագա աշխատանքները վարեց ՀՀ [...]

ՈւԱՀ-ին կրկին վստահել են

Հաշվի առնելով Ուսուցման Ազգային Հիմնադրամի հաջողված փորձը՝ ՈՒԱՀ-ին ԿԳՆ-ի կողմից կրկին վստահվել է հոկտեմբերի 17-ից 18-ը Երևանում կայանալիք  Արևելյան գործընկերության և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծման կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպման կազմակերման և անցկացման աշխատանքները, որի վերաբերյալ ՈՒԱՀ տնօրենի և ԵԽ լիազոր ներկայացուցչի միջև կնքվել է Գործառնական համաձայնագիր: Մամուլի հաղորդագրություն

Բանկային հաշվեհամար

AMD 163007026061
USD 163007026079
EUR 163007026087
RUR 163007026095

«Հայէկոնոմբանկ»

Լրացուցիչ տեղեկությունների համար կապվեք մեզ հետ:

Հայերեն Русский - скоро English - comming soon

Մրցույթի հրավեր

05-16-2014

Եվրոպայի միության «Երիտասարդությունը շարժման մեջ. համագործակցություն ԵՄ հարևան երկրների հետ» նախաձեռնության շրջանակներում (Zusammenarbeit mit Benachbarten Ländern der Europäischen Union) Հայաստանի Ուսուցման ազգային հիմնադրամը և Գերմանիայի Համայնքային (գյուղական շրջանների) մեծահասակների կրթության պետական կազմակերպությունը (LEB, Ländliche Erwachsenenbildung) իրականացնելու են «Երիտասարդները որպես գյուղական համայնքներ շարժիչ ուժ» (Junioren bewegen Ländliche Räume) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ։
Ծրագրի նպատակն է ստեղծել նախադրյալներ հայ-գերմանական երիտասարդական նախաձեռնությունների իրականացման և համագործակցության հնարավորությունների համար։
Ծրագրի խնդիրն է մեծահասակների կրթության տեխնոլոգիաների կիրառման միջոցով ՝
ճանաչելի դարձնել Հայաստանի և Գերմանիայի սոցիալ – տնտեսական վիճակը և երիտասարդության մասնակցային հնարավորությունները,
բացահայտել երիտասարդական ներուժը և գաղափարները, մշակել համայնքային համաչափ զարգացման ծրագրեր և միջոցառումներ,
ստեղծել միջմշակութային և տնտեսական հաղորդակցման, համագործակցության և փոխուսուցման հիմքեր,
խթանել հանդուրժողականության, փոխըմբռնման և սոցիալական համախմբվածության մթնոլորտի ստեղծմանը, ինչպես նաև ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող երիտասարդության ձևավորմանը։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանից 10 երիտասարդ ուսանողի այցելությունը Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի երկրամաս, որտեղ նրանք հնարավորություն կունենա Գերմանիայի երիտասարդ 10 ներկայացուցիչների հետ մասնակցել գործնական ուսուցման ծրագրին։
Ծրագրի իրականացման ժամկետը նոյեմբերի 9-ից 20-ն է։ Ուսուցման և աշխատանքային լեզուն գերմաներեն է։ Մասնակիցների տեղափոխության և կեցության ծախսերը փոխհատուցվում է ծրագրի միջոցներից։
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով։ Մասնակցության համար կարող են դիմել՝
ա) 18-ից 30 տարեկան երիտասարդները (ուսանողներ)։ Նախատեսված 10 մասնակիցների համար սահմանված է հետևյալ համամասնությունը. 8 մասնակից՝ 18-ից 25 տարեկան, 2 մասնակից՝ 26-ից 30 տարեկան,
բ) գերմաներեն լեզվով ազատորեն հաղորդակցվող մասնագիտական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ քոլեջների և բուհերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները,
գ) այն երիտասարդները, որոնք ունեն համայնքային հիմնախնդիրների և զարգացման հնարավորությունների մասին որոշակի առաջարկություններ, նախաձեռնություններ,
դ) ունեն կամավոր աշխատանքի կամ երիտասարդական նախաձեռնություններին մասնակցություն փորձ,
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել.
ա) ինքնակենսագրություն,
բ) «Ինչու եմ ուզում մասնակցել ծրագրին» հիմնավորող նամակ, որում որոշակիորեն պետք է ներկայացվի նաև համայնքային զարգացման իր առաջարկները և ծրագրին համապատասխանության այլ հիմնավորումները՝ հայերեն և գերմաներեն լեզուներով։ Փաստաթղթային փուլ անցած երիտասարդների հետ կանցկացվի գրավոր ստուգում և բանավոր հարցազրույց։ Մրցույթը հաղթահարած երիտասարդների հետ կանցկացվի մեկ շաբաթյա ուսուցողական խորհրդատվություն։
Ցանկացողները կարող են մինչև ս.թ.մայիսի 25-ը դիմել Ուսուցման ազգային հիմնադրամի էլեկտրոնային հասցեով՝ mhakobyan@armntf.am կամ զանգահարել 091-22-11-91 հեռախոսահամարով. Ուսուցման ազգային հիմնադրամի տնօրեն Մարինե Հակոբյանին։